Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Նիկոլայ Ցնայդերը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

616
Երկուշաբթի, 02 հուլիսի, 2018 թ., 18:05
Նիկոլայ Ցնայդերը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

Հուլիսի 3-ին՝ ժամը 19.30, Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի կունենա Նիկոլայ Ցնայդերի (ջութակ) ելույթը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Համերգային ծրագրում՝ Վարդան Աճեմյան՝ Տոնական նախերգանք, Ալեքսեյ Շոր՝ «Ծովանկարներ» ջութակի և նվագախմբի համար, Յոհաննես Բրամս՝ Ջութակի կոնցերտ (մենակատար՝ Նիկոլայ Զնայդեր)։

Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Նշենք, որ ջութակահար Նիկոլայ Ցնայդերը Եղիսաբեթ թագուհու միջազգային մրցույթի դափնեկիր է, աշխարհում մեծ ճանաչում ունեցող ջութակահար։ Նա նաև հայտնի դիրիժոր է, 2010 թվականից եղել է Մարիինյան թատրոնի գլխավոր հրավիրված դիրիժոր։ Բացի այդ, նաև Շվեդիայի կամերային նվագախմբի գլխավոր հրավիրված դիրիժորն է եղել։ Նա մշտապես որպես դիրիժոր և ջութակահար հանդես է գալիս Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Չիկագոյի սիմֆոնիկ և այլ նվագախմբերի հետ։