Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Եվրոմիության խորհրդի նախագահությունը հուլիսի 1-ից անցնում է Ավստրիային

4923
Կիրակի, 01 հուլիսի, 2018 թ., 20:05
Եվրոմիության խորհրդի նախագահությունը հուլիսի 1-ից անցնում է Ավստրիային

Եվրոմիության խորհրդի նախագահությունը հուլիսի 1-ից Բուլղարիայից անցնում է Ավստրիային։ Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը նշել է, որ մտադիր է իրենց երկրի նախագահության ժամանակահատվածում Եվրոպայի երկրների միջև լարվածության թուլացմանն ուղղված քայլեր իրականացնել, գրում է Deutsche Well-ը:

ԵՄ-ում Ավստրիայի նախագահությունը կտևի 6 ամիս, այնուհետև նրան կփոխարինի Ռումինիան։ Ավստրիայի նախագահությունը կընթանա «Եվրոպա, որը պաշտպանում է» կարգախոսի ներքո։