Երևան`   +6 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.

Լեհաստանում երկգլխանի հորթ է ծնվել

4186
Շաբաթ, 30 հունիսի, 2018 թ., 16:25
Լեհաստանում երկգլխանի հորթ է ծնվել

Լեհ անասնաբույժ Կառոլինա Սարովսկան համացանցում տեղադրել է երկգլխանի նորածին հորթի լուսանկարները, հաղորդում է Daily Mail-ը:

Դեպքը տեղի է ունեցել Լեհաստանի հյուսիսում գտնվող Կավալևո Պոմորսկ քաղաքի անասնաբուծարանում: Հորթը, սակայն, սատկել է: Անասնաբույժի խոսքով՝ կովը չորրորդ անգամ էր ծննդաբերում, և սա առաջին դեպքը չէ, որ ձագը լույս աշխարհ է գալիս խանգարումներով։ Մեկ այլ հորթ ծնվել էր մարմնից դուրս գտնվող ներքին օրգաններով:

2017թ. հորթ երկգլխանի հորթ էր ծնվել Պակիստանի Կարաչի քաղաքում: Հորթն ուներ 4 աչք, 2 բերան, 2 քիթ և 4 ականջ, և ամեն գլուխ ուներ իր ուղեղը: