Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Արագածոտնի մարզում թալանել են Աղվան Հովսեփյանի ամառանոցը

636
Շաբաթ, 30 հունիսի, 2018 թ., 12:45
Արագածոտնի մարզում թալանել են Աղվան Հովսեփյանի ամառանոցը

Հունիսի 28-ին գողություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ հունիսի 27-ի կեսգիշերից մինչև հունիսի 28-ի առավոտյան 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ներս են մտել Բյուրական գյուղի տներից մեկը և այնտեղից կատարել գողություն: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, գողը կամ գողերը այնտեղից տարել են անտիկվար դաշույններ, սուրեր, սիգարներ և այլ իրեր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին, սակայն սեփականության վկայականով այն գրանցված է նրա որդու՝ Նարեկ Հովսեփյանի անվամբ: