Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Բարդ վիճակ է, շատ բարդ.... Հեշտ լուծում չկա՝ ոչ այս կողմ, ոչ այն կողմ». Ստյոպա Սաֆարյան

421
Շաբաթ, 30 հունիսի, 2018 թ., 02:40
«Բարդ վիճակ է, շատ բարդ.... Հեշտ լուծում չկա՝ ոչ այս կողմ, ոչ այն կողմ». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ սթափ պատկերացնել, թե ինչ է լինելու Ամուլսարի ճակատագիրը ու ի՞նչ որոշում է կայացնելու Կառավարությունը, որը բարդագույն վիճակում է ու սա ավելի բարդ որոշում է, քան մանվելներին բռնելը: Միանգամայն կիսում եմ տեղի բնակիչներ բողոքը. ինչպես մենք ու իմ հայրենակիցներն էինք Նոյեմբերյանում պայքարում, որ հանք չբացեն, լրիվ գիտակցում եմ Ջերմուկի մեր հայրենակիցների բողոքը... Բայց եթե Նոյեմբերյանում մենք միահամուռ ուժերով կարողացանք արագ կանխել ու թույլ չտվեցինք, որ առաջին քայլերը արվեն, ապա Ամուլսարի դեպքում գնացքը ճանապարհի կեսն անցել է.... Եթե Կառավարությունն ընդառաջ գնա ժողովրդի բողոքին, ապա լիքը հարցեր են ծագում. գնդեվազցիները կարողանալո՞ւ են ետ տալ այն փողերը, որ նրանց տրվել է որպես փոխհատուցում, եթե նրանք ի վիճակի չեն լինելու դա անել, ապա ո՞վ է նրանց փոխարեն դա անելու: Էս ամենինին էլ գումարած Լիդիանի հնարավոր քայլերը Հայաստանի կառավարության դեմ՝ միջազգային դատարանից մինչև վնասների փոխհատուցման հարցեր, էլ չասած օտարեկրյա ներդրումներ ներգրավելու հետ կապվող ստեղծվելիք ռիսկերը: Բարդ վիճակ է, շատ բարդ.... Հեշտ լուծում չկա՝ ոչ այս կողմ, ոչ այն կողմ: Ցավոք...
Ու հիշում եմ, թե ինչ շատ բան կարող էինք կանխել, երբ 2010-11-ին ընդունում էինք Ընդերքի շահագործման հիմնարար օրենսդրությունը, ու եթե մեր խմբակցությունն ու բնապահպան ակտիվիստները միայնակ չլինեինք.... Գնացքն այստեղ հասած չէր լինի...»: