Երևան`   +6 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.

«Դինգո Թիմ»-ն այցելել է Մանվել Գրիգորյանի շներին (տեսանյութ)

538
Շաբաթ, 30 հունիսի, 2018 թ., 00:10
«Դինգո Թիմ»-ն այցելել է Մանվել Գրիգորյանի շներին (տեսանյութ)

«Դինգո Թիմ» ՀԿ-ի կամավորներն այսօր այցելել են ԱԺ պատգամավոր, Մանվել Գրիգորյանի առանձնատուն՝ տեղում ծանոթանալու այնտեղ պահվող շների վիճակին և այդ մասին հաղորդագրություն են տարածել իրենց ֆեյսբուքյան էջում. «Դինգո Թիմի կամավորները այցելեցին Մանվել Գրիգորյանի առանձնատանը բնակվող շներին՝ կապված վերջերս տարածված տեղեկատվության հետ, որ շները սովամահ են լինում, անգամ ջուր չունեն: Տեղեկությունը չէր համապատասխանում իրականությանը: Շները խնամված էին և կուշտ: Նրանք ունեն հատուկ խնամող: Վանդակում ապրող շները զբոսնում են հերթափոխով:

Սակայն առանձնատան շներից բացի Մանվել Գրիգորյանն ունի շներ նաև այլ տարածքներում: Նրանց մեծ մասին տվել են որդեգրման, որոշ մասը մնացել է: Վաղը կայցելենք նաև նրանց՝ բժիշկների հետ միասին, քանի որ խնամողներն ասացին, որ որոշ շներ ունեն առողջական խնդիրներ:

Վաղը կգրենք ավելի թարմ լուրերով: Այսօր այսքանը»:

Հիշեցնենք՝ տեղեկություններ էին տարածվել, թե Մանվել Գրիգորյանի շները սովից ու ծարավից ոռնում են: