Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Արագածոտնի մարզի գազալցակայաններից մեկում ավտոբուս է պայթել

765
Ուրբաթ, 29 հունիսի, 2018 թ., 22:15
Արագածոտնի մարզի գազալցակայաններից մեկում ավտոբուս է պայթել

Արագածոտնի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել. Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ագարակ-Ոսկեվազ գյուղամիջյան ճանապարհին գտնվող գազալցակայանում, դեռևս անհայտ պայմաններում, լիցքավորման պահին պայթյուն է տեղի ունեցել Բյուրեղավան միջհամայնքային երթուղու «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսում։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Նախնական տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան: Ավտոբուսը, սակայն, վերածվել է մետաղե ջարդոնի։

Դեպքի վայրում փորձագետներ են աշխատում: Փաստի առիթով ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Արագածոտնի մարզի գազալցակայաններից մեկում ավտոբուս է պայթել
Արագածոտնի մարզի գազալցակայաններից մեկում ավտոբուս է պայթել