Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ինչպես կարող էին 100 տարի անց Արամ Մանուկյանին այս աստիճան այլանդակել». Կարպիս Փաշոյան

1425
Ուրբաթ, 29 հունիսի, 2018 թ., 14:30
«Ինչպես կարող էին 100 տարի անց Արամ Մանուկյանին այս աստիճան այլանդակել». Կարպիս Փաշոյան

ՀՀ առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը «Ֆեյսբուք»-ում գրել է.

Անդրշիրիմյան աշխարհից չարախինդ ծիծաղի ձայներ են լսվում և դա ծիծաղն է Գուրգեն Մահարու: Խե՜ղճ Մահարի:

Ես երբեք հիացած չեմ եղել Արամ Մանուկյանի կերպարով, ընդհակառակը, նա ինձ միշտ վանել է: Բայց նույնիսկ հակասական այս զգացողությունների համատեքստում, ես զարմանում եմ, թե ինչպես կարող էին 100 տարի անց նրան այս աստիճան այլանդակել:

Մեծ հաշվով այլանդակում են թո՛ղ այլանդակեն, իրենց խնդիրն է, բայց ինչո՞ւ է այլանդակման այդ պրոցեսը իրականացվում իմ քաղաքի հաշվին, իմ շնչելու ու ապրելու տարածության հաշվին: Իսկապես այս քաղաքում այլևս շնչելու տարածություն չկա:

Ու ամեն դեպքում Գուրգեն Մահարին տեսնում է և ուրախանում, ճիշտ էլ անում է, միանում եմ նրան»: