Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Հանքի աշխատողները փակել են դեպի Ջերմուկ բարձրացող ճանապարհը». Վազգեն Գալստյան (տեսանյութ)

627
Ուրբաթ, 29 հունիսի, 2018 թ., 14:15
«Հանքի աշխատողները փակել են դեպի Ջերմուկ բարձրացող ճանապարհը». Վազգեն Գալստյան (տեսանյութ)

«Փաստացի, հանքի աշխատողները փակել են միայն դեպի Ջերմուկ բարձրացող ճանապարհը։ Ջերմուկի բնակիչներից մի քանի հոգի իջել էին նկարահանելու դեպքերը և այս պահին ետ են վերադառնում «պոստեր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ակտիվիստ, բնապահպան Վազգեն Գալստյանը՝ նշելով, որ հանքի աշխատողները մնացել են ոստիկանների հետ նույն ճանապարհին։
Ավելի վաղ, բնապահպանները տեղեկացրել էին, որ «Լիդիանի» աշխատողները փակել են միջպետական ճանապարհը։

Հիշեցնենք, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանն ուղղված շինաշխատանքները դադարեցնելու պահանջով ակտիվիստները տևական ժամանակ է բողոքի ակցիաներ են իրականացնում: