Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

15-ամյա տղային Աղվորիկում կախված են գտել

584
Ուրբաթ, 29 հունիսի, 2018 թ., 12:35
15-ամյա տղային Աղվորիկում կախված են գտել

Շիրակի մարզի Աղվորիկ համայնքում երեկ արտակարգ դեպք է գրանցվել.15-ամյա տղային անասնագոմում կախված են գտել: Գյուղապետը MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան 19:30-ի սահմաններում. «Երեխան հոգեկան որոշակի շեղումներ ուներ, իհարկե՝ ոչ ագրեսիվ վարքով: Դպրոցում վատ առաջադիմություն էր ցուցաբերում, հազիվ փոխադրում էին հաջորդ դասարան: Մանկամիտ էր: Այդ ընթացքում ծնողները բուժական որևէ միջամտության չեն դիմել, ավելի շատ թաքցնում էին»,- ասաց պարոն Ղարիբջանյանը: Վերջինը նշեց, որ տղան ընտանիքի երկրորդ երեխան էր, ունի եղբայր. «Հարազատ եղբայրներ չեն, նա հոր երկրորդ կնոջ երեխան էր»,- պարզաբանեց գյուղապետը՝ նշելով, որ ընտանիքն զբաղվում է անասնապահությամբ. «Բացառում ենք, որ դեպքը կարող էր պատահել ընտանիքում կոնֆլիկտների հետևանքով»,- ասաց նա: