«Մանվելի շները մնացել են անտեր ու ոռնում են սովից». «Դինգո թիմ»-ի բաց նամակը
«Դինգո» թիմը «Մանվելի Շների վերաբերյալ բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանությանը, Էջմիածնի քաղաքապետարանին և այս հարցի հետ կապ ունեցող բոլոր պատկան մարմիններին: Հարգելի պատկան մարմիններ: Լրատվությունով տարածվում են նյութեր, որ Մանվելի շները մնացել են անտեր ու ոռնում են սովից: «Դինգո Թիմը» հայտնում է իր պատրաստակամությունն՝ իր վրա վերցնելու շների խնամքը և նրանց համար տերեր գտնելու գործընթացի պատասխանատվությունը: Նշենք, որ դեռ 1 շաբաթ առաջ որևէ պետական մարմնից (Էջմիածնի քաղաքապետարան, ԱԱԾ, ՀՔԾ, ՀՀ Ոստիկանություն) հնարավոր չեղավ ստանալ պաշտոնական տեղեկություն կենդանիների որպիսության մասին, սակայն ներքին կապերով իմացանք, որ շներին շարունակում է խնամել նրանց մշտական խնամողը և Մանվելի ընտանիքը կենդանիներից չի հրաժարվում, հետևաբար մենք որևէ քայլ չձեռնարկեցինք: Սակայն երեկ լրատվությամբ տարածվեց ինֆորմացիա այն մասին, որ կենդանիները ոռնում են սովից: Ստիպված ենք դիմել ընդհանուր բաց նամակով, քանի որ բոլոր պետական մարմինները մեկը մեկի վրա են փոխանցում խնդիրը և այն մնում է անլուծելի, ինչպես նաև խնդրել հնարավորինս սեղմ ժամկետներում մեզ տրամադրել տեղեկատվություն կենդանիների որպիսության մասին: Քանի որ ՀՀ օրենքով շունը համարվում է գույք, մենք չունենք իրավունք առանց թույլտվության մտնել Մանվելի տուն և կենդանիների նկատմամբ կատարել որևէ գործողություն: Հետևաբար խնդրում ենք թույլտվություն՝ կենդանիների խնամքը և հետագա որդեգրումը մեզ վրա վերցնելու համար: Խնդրում ենք արձագանքել հնարավորինս սեղմ ժամկետներում, քանի որ ամեն օրը հաշիվ է, եթե կենդանիներն իսկապես մնացել են սոված և ծարավ:
Կենդանիների Պաշտպանության «Դինգո Թիմ» ՀԿ Աղբյուրը` «Դինգո» թիմի ֆեյսբուքյան էջ |
«Ադրբեջանի ռազմական ագրեսիան հանգեցրել է լուրջ բնապահպանական խնդիրների». Եղիշե Կիրակոսյանը՝ Հաագայում
91215.04.2024, 21:24«Սայաթ-Նովա պողոտան հիմա այս տեսքն ունի»․ Քրիստինա Վարդանյան
140114.04.2024, 16:00Վերջին տասնամյակներում առաջին անգամ Վայոց Ձորում սև անգղի բույն է հատնաբերվել
195810.04.2024, 21:36Ուրալ գետի մակարդակը մեկ օրում բարձրացել է 81 սմ-ով (տեսանյութ)
207310.04.2024, 10:30Ապրիլի 10-ին առանձին գետերում հնարավոր են ջրի վտանգավոր ելքեր
140609.04.2024, 13:30«Ալավերդու ծառերի խորը էտը մտահոգիչ է»․ Օլեգ Դուլգարյան (լուսանկար)
15907.04.2024, 13:48