Առանց սպորտի և օտար լեզուների. ի՞նչ են սովորեցնում Իլոն Մասքի գաղտնի դպրոցում
ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում տեղակայված SpaceX-ի շտաբ բնակարանում է գտնվում ընկերության ղեկավար և հիմնադիր Իլոն Մասքի հիմնադրած գաղտնի դպրոցը՝ Ad Astra-ն: Դպրոցի մասին քչերը գիտեն: Ad Astra-ն հետազոտում է միանգամից մի քանի կարևորագույն ոլորտներ՝ ռոբոտատեխնիկա, միջուկային էներգիա, արհեստական ինտելեկտ: Ad Astra-ի մասնակիցների միջին տարիքը 10-ն է: Իլոն Մասքի գաղտնի դպրոցի մասին պատմել է Ars Technica պորտալը: Վերջին 4 տարվա ընթացքում դպրոցում են սովորել Մասքի որդիները, SpaceX-ի աշխատակիցների երեխաներն ու Լոս Անջելեսից մի քանի բարձրաստիճան մարդկանց երեխաներ: 2015թ. հարցազրույցներից մեկի ժամանակ Tesla և SpaceX ընկերությունների ղեկավարն իր որոշումը բացատրել է նրանով, որ «սովորական դպրոցները երեխաներին չեն դարձնում այն, ինչ պետք է դարձնեն իրականում»: Ad Astra-ում ուսանողներն ունեն իրենց տեխնիկական բարդ ծրագրերը, առևտուր են անում միմյանց միջև և ունեն սեփական արժույթը, և կարևորն այն է, որ նրանք կարող են հրաժարվել այն իրերից, որոնք անպիտան են համարում: 7-14 տարեկան երեխաները միասին են աշխատում թիմերով և գնահատականներ ստանում միայն որոշ առարկաներից: Ad Astra-ի մասին քիչ տեղեկություններ կան, ինքը՝ Մասքը, չի մեկնաբանում կազմակերպության գործունեությունը: Այդուհանդերձ, Մասքն անում է իր գործը. ավելի քան 400 ընտանիք է փորձել իրենց երեխաներին ընդունել Ad Astra, իսկ մրցույթը միայն 10 տեղի համար էր: |
««Բրյուսովի անվան պետական համալսարան» անվանումը ժամանակավրեպ է»․ Դ․ Գյուրջինյան
116Երեկ, 12:06«Ճիշտ չի լինի, որ դասապրոցեսն ավարտվելուց հետո նորակառույց դպրոցների շենքերը կողպվեն»․ Նիկոլ Փաշինյան
121Երեկ, 11:54Դիտարկվել են դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները (լուսանկար)
198012.04.2024, 18:48Հաստատվել են բուհերի 2024/2025 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
198712.04.2024, 17:482-րդ դասարանի մաթեմաթիկայի դասագրքի հեղինակը՝ սխալների մասին
223911.04.2024, 23:24Անհեթեթ իրավիճակներ՝ Մաթեմյանների ընտանիքում. «Հրապարակ»
169510.04.2024, 09:24