Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Թիվ 19 պոլիկլինիկայի աշխատակիցները չորս օր է գործադուլ են հայտարարել

369
Հինգշաբթի, 28 հունիսի, 2018 թ., 15:25
Թիվ 19 պոլիկլինիկայի աշխատակիցները չորս օր է գործադուլ են հայտարարել

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանն ընդունել է թիվ 19 պոլիկլինիկայի աշխատակիցներին, ովքեր արդեն չորս օր է գործադուլ են հայտարարել տնօրեն Սամվել Սարգսյանին։

«Ելք» դաշինքի հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է բուժանձնակազմի՝ Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանի հետ հանդիպման մանրամասները ու հետագա անելիքները։

«Բուժաշխատողների խոսքով Կ. Բաբինյանը հորդորել է վերադառնալ բնականոն աշխատանքի և վստահեցրել, որ տնօրենի հետ նույնպես կհանդիպի՝ փոխզիջումային տարբերակ գտնելու նպատակով ։ Աշխատակիցները, սակայն իրենց հերթին նշել են, որ պատրաստվում են շարունակել գործադուլը և իրենց համար ընդունելի կարող է լինել միայն տնօրենի հրաժարականը»,- նշված է հաղորդագրության մեջ։