Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Հանրապետության Հրապարակ» կայարանը շրջապատողը ճարտարապետական արժե՞ք է, լո՞ւրջ». Արթուր Եղիազարյան

370
Հինգշաբթի, 28 հունիսի, 2018 թ., 21:10
«Հանրապետության Հրապարակ» կայարանը շրջապատողը ճարտարապետական արժե՞ք է, լո՞ւրջ». Արթուր Եղիազարյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Եղիազարյանը գրել է.

Պատճառ են բերում, որ խաթարվում է այլ հուշարձան։ Հիմարություն։ Մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանը շրջապատողը ճարտարապետական արժեք է՞։ Լո՞ւրջ։ Լա՞վ եք նայել։ Բա չեք տեսե՞լ, որ ի սկզբանե ճարտարապետական սխալ լուծում էր տրված՝ այն կառուցելով կարմիր տուֆով։ Բա փխրուն տուֆից աստիճանահարթակներ են սարքո՞ւմ։ Չեք տեսե՞լ, որ ոտքի տակ ու ներծծված կեղտից այն քայքայված է արդեն, վաղուց դարձել անհրապույր։ Ասես հրաբխային ինչ որ քայքայված տեղանք լինի, կամ ժանգոտած խողովակների կույտ, այլ ոչ թե ճարտարապետական կառույց։ Հետևի կողմի մասին էլ չասեմ, թե ինչ գարշելի տեսք ունի, երբ նայում ես Կառավարական թիվ 3 շենքից ...
Մեծերը մոռացել են, իսկ երիտասարդները չգիտեն, որ երբ 1981 թվականի դեկտեմբերի 26-ին բացվեց մետրոպոլիտենի «Լենինի Հրապարակ» կայարանը՝ մեծ դժգոհություն կար այդ կայարանի արտաքին կողմի անհրապույր տեսքից ...
Հազիվ այդ տարածքը կարող էր Արամ Մանուկյանի հուշակոթողով որոշակի տեսք ստանալ, այն էլ՝ ուզում են դադարեցնել ...