Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Եղել եմ ԱԱԾ-ում ու հարցաքննվել եմ». ՊԵԿ փոխնախագահ

358
Հինգշաբթի, 28 հունիսի, 2018 թ., 12:15
«Եղել եմ ԱԱԾ-ում ու հարցաքննվել եմ». ՊԵԿ փոխնախագահ

«Եղել եմ ԱԱԾ-ում ու հարցաքննվել եմ, եթե անհրաժեշտություն եղավ, էլի կներկայանամ ու կտամ գործին վերաբերող տեղեկություններ: Իրականացվում է նախաքննություն»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը:

Հարցին՝ երբ 11 սուպերմարկետներին արտոնություն է տրվել, ներկա եղե՞լ եք, պատասխանել է. «Որևիցե կազմակերպության արտոնություն չի տրվել: ՊԵԿ-ում տարբեր հանդիպումներ են լինում, քննարկումներ: Այո, այն ժամանակ ես ի պաշտոնե մասնակցել եմ քննարկումներին»:

Հիշեցնենք, ըստ մամուլի հրապարակումների, Ռաֆիկ Մաշադյանը հարցաքննվում է, քանի որ ներկա է եղել հայտնի բանակցություններին և պայմանավորվածություններին, երբ որոշվել է սուպերմարկետներին տալ հնարավորություն 20% եկամտահարկի փոխարեն վճարել 5% հարկ: