Երևանի թիվ 132 դպրոցի տնօրենին ու գործավարին մեղադրանք է առաջադրվել, տնօրենին՝ կաշառք ստանալու, իսկ գործավարին՝ կաշառքի միջնորդության համար
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել Երևանի թիվ 132 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ։ Մինչդատական վարույթում ձեռնարկված անհրաժեշտ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականից մինչև 2018 թվականի մայիսի 23-ը «Երևանի թիվ 132 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի գործառույթներն իրականացրել է Վ.Սուքիասյանն, ով նույն դպրոցի զինղեկի օգտին, իր լիազորությունների շրջանակներում, գործողություններ կատարելու համար կաշառք է ստացել։ Մասնավորապես՝ զինղեկը 2018 թվականի ապրիլի 3-17-ը Դիլիջան քաղաքի առողջարանում վերականգնողական բուժման գտնվելու պատճառով չի ներկայացել աշխատանքի, սակայն բացակաները չարձանագրելու և կարգապահական պատասխանատվության չենթարկելու համար տնօրենը, գործավարի միջնորդությամբ, 2018 թվականի ապրիլի 27-ին պահանջել և 2018 թվականի մայիսի 3-ին դպրոցում՝ գործավարի միջոցով, ստացել է որպես կաշառք նախապես պահանջված 70.000 ՀՀ դրամ գումարը: Նախաքննությունը շարունակվում է։ |
Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
111Երեկ, 09:30««Բրյուսովի անվան պետական համալսարան» անվանումը ժամանակավրեպ է»․ Դ․ Գյուրջինյան
12918.04.2024, 12:06«Ճիշտ չի լինի, որ դասապրոցեսն ավարտվելուց հետո նորակառույց դպրոցների շենքերը կողպվեն»․ Նիկոլ Փաշինյան
17018.04.2024, 11:54Դիտարկվել են դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները (լուսանկար)
201812.04.2024, 18:48Հաստատվել են բուհերի 2024/2025 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
202112.04.2024, 17:482-րդ դասարանի մաթեմաթիկայի դասագրքի հեղինակը՝ սխալների մասին
226711.04.2024, 23:24