Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ՇՏԱՊ. Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել. ոչ պաշտոնական

269
Երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ., 15:40
ՇՏԱՊ. Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել. ոչ պաշտոնական

Նախնական տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն արդեն տեղեկացրել է իր հրաժարականի մասին: MAMUL.am լրատվականին հայտնի դարձավ, որ Մարգարյանն այս պահին քաղաքապետարանում խորհրդակցություն է անցկացնում: Երևանի քաղաքապետի հրաժարականի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա ժամերի ընթացքում:

Նշենք, որ նրա հրաժարականի դիմումի մասին խոսվում էր դեռ շաբաթներ առաջ: Հունիսին Դավիթ Խաժակյանը լրագրողներին հայտնել էր, որ Մարգարյանը դիմում է գրել. «Իմ տեղեկություններով՝ դա եղել է 2-3 օր առաջ, գուցե՝ տեսանյութը հրապարակելուց էլ առաջ, որովհետև իրավապահներն արդեն սկսել էին գործեր քննել՝ նրա ձեռնարկությունների հետ առնչվող»,- ասել էր նա: