Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Իրանում գործադուլ է հայտարարել աշխարհում ամենախոշոր փակ շուկան

1782
Չորեքշաբթի, 27 հունիսի, 2018 թ., 13:00
Իրանում գործադուլ է հայտարարել աշխարհում ամենախոշոր փակ շուկան

Իրանում գործադուլ է հայտարարել աշխարհում ամենախոշոր փակ շուկան՝ Թեհրանում գտնվող Grand Bazar-ը:

Շուկան փակ է՝ ի ռիալի դևալվացիայի դեմ բողոքի, որը վերջին 6 ամսվա ընթացքում էժանացել է դոլարի նկատմամբ 2 անգամ՝ 45 հազարից մինչև 90 հազար ռիալ:

Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ վերջին անգամ Grand Bazar-ում ցույցեր են տեղի ունեցել 1979թ. հեղափոխության ժամանակ: Այդ ժամանակ հենց հենց Թեհրանի շուկան դարձավ հակաշահական տրամադրությունների կենտրոնը, իսկ տեղի առևտրականները ֆինանսավորում էին հեղափոխությունը:

Իրանցի տնտեսագետները նշում են, որ բնակչությունն անհանգստացած է, քանի որ կորցնում է իր ակտիվները:

Իրանցի տնտեսական վերլուծաբանի խոսքով՝ ազգային արժույթի անկման պատճառ էր նաև ԱՄՆ-ի կողմից միջուկային գործարքից հրաժարումը: