Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ինչո՞ւ եմ ես մինչև հիմա բանտում». էպոսագետի բաց նամակը՝ վարչապետին

6262
Երեքշաբթի, 26 հունիսի, 2018 թ., 15:20
«Ինչո՞ւ եմ ես մինչև հիմա բանտում». էպոսագետի բաց նամակը՝ վարչապետին

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով 14 տարվա ազատազրկման դատապարտված էպոսագետ, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը «Ֆեյսբուք»-ում բաց նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Պարոն Փաշինյան,

Նախապես հայտարարվել էր, թե իբր Պ. Հայրիկյանի վրա 2 (երկու) անգամ կրակել են և իբր նա 2 (երկու) վիրավորում է ստացել:

Սակայն, դատավարության ժամանակ, դատախազ Ամիրզադյանը մեկ կրակոցը հանեց քրեական գործից:

Իմ և իմ փաստաբանի հարցերի ճնշման տակ, դատախազ Ամիրզադյանը չկարողացավ հիմնավորել, թե տուժող վկա Հայրիկյանը ինչպե՞ս կարող էր վիրավորում ստանալ աջ 4 և 5 կողոսկրերի արանքում, եթե Հայրիկյանի հագուստի վրա չկար փամփուշտի գնդակից (пуля) առաջացած անցքեր:

Դատարանի դահլիճում մանրակրկիտ ուսումնասիրեցինք տուժող վկայի հագուստները, որոնք նա կրել էր կեղծ մահափորձի օրը, վերարկու, պիջակ, վերնաշապիկ և այլն.

Ոչ մտնող, և ոչ էլ դուրս եկող անցքեր չկային:

Գտնված գնդակի (пуля), գլխիկի վրա, փորձագիտական եզրակացությունը նույնպես նշում էր, որ չկան ո՛չ հագուստի նմուշների մանրաթելեր, և ո՛չ էլ արյան, մաշկի կամ էլ հյուսվածքների ու մսի նմուշներ.

Եվ ինչո՞ւ եմ ես մինչև հիմա բանտում»:

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը Վ. Սեդրակյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով՝ նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար։
Հիշեցնենք նաև, որ 2013 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 7-րդ մուտքի դիմաց անհայտ անձը հրազենից կրակոցներ է արձակել տուն վերադարձող ՀՀ նախագահի թեկնածու, Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա ու դիմել փախուստի: Կրակոցների հետևանքով Պարույր Հայրիկյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։ Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու կասկածանքով 2013թ. փետրվարի 7-ին ձերբակալվել են նաև նախկինում 2 անգամ դատապարտված Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը: