Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Ամուլսարի թեմայով Նիկոլին ու կառավարությանը ճիշտ չեն ներկայացնում իրավիճակը». Անի Խաչատրյան

388
Երեքշաբթի, 26 հունիսի, 2018 թ., 15:15
«Ամուլսարի թեմայով Նիկոլին ու կառավարությանը ճիշտ չեն ներկայացնում իրավիճակը». Անի Խաչատրյան

Բնապահպան Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ամուլսարի թեմայով Նիկոլին ու կառավարությանը ճիշտ չեն ներկայացնում իրավիճակը: Էրիկ Գրիգորյանը կառավարության անդամների ականջներին լապշա ա կախում, սուտ բաներ ա ասում, սխալ ներկայացնում: Էս ծրագիրն ընդունվել ա բազմաթիվ խախտումներով, կոռուպցիայով, սխալ փորձաքննությամբ: Կան բոլոր իրավական հիմքերն այն կանգնեցնելու: Իրանք էս պահին ծրագրում փոփոխություններ էլ են արել առանց նոր ՇՄԱԳ-ի ու եթե Էրիկը տեղյակ ա ու ոչինչ չի անում ուրեմն հանցակից ա, իսկ եթե տեղյակ չի, ուրեմն թող տեղեկանա ու էդ արդեն հիմք ա գոնե էս պահին աշխատանքները կանգնեցնելու: Եթե պետությունը իր դերը լավ չի կատարում, քաղաքացիներն են իրենց վրա վերցնում այդ լիազորությունները: