Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

1925թ. հունիսի 26-ին կայացավ Չառլի Չապլինի «Ոսկու տենդ» ֆիլմի պրեմիերան

572
Երեքշաբթի, 26 հունիսի, 2018 թ., 14:35
1925թ. հունիսի 26-ին կայացավ Չառլի Չապլինի «Ոսկու տենդ» ֆիլմի պրեմիերան

1925թ. հունիսի 26-ին ԱՄՆ-ում կայացավ աշխարհահռչակ Չառլի Չապլինի «Ոսկու տենդ» (անգլ.՝ The Gold Rush) ֆիլմի պրեմիերան։ Այն համարվում է Չապլինի լավագույն ֆիլմերից մեկը։

Չառլի Չապլին-«Ոսկու տենդ»

1898 թվական. Ալյասկա. «Ոսկու տենդի» ժամանակներ։ Այստեղ է ժամանում միայնակ թափառաշրջիկ Չառլին, որը եկել է ոսկեհանությամբ զբաղվելու։ Նա թափառում է սառցակալած ժայռերով ու դաշտերով։ Փոթորիկ է սկսվում և թափառաշրջիկը ստիպված մի սառած խրճիթում է թաքնվում։ Այստեղ նաև ապաստան է գտել հանցագործ Սև Լարսենը, որը որոնվում է ոստիկանության կողմից։ Քիչ հետո նրանց է միավորվում ևս մեկ ոսկեհան՝ Մեծ Ջիմ անվամբ։ Վերջինս գտել էր ոսկու տեղը, սակայն փոթորկի պատճարով կորցրել էր այն: Արդյունքում, թափառաշրջիկն ու Մեծ Ջիմը մուլտիմիլիոնատերեր են դառնում։ Նավով նրանք լքում են Ալյասկան։ Տախտակամածին Չառլին շատ պատահական հանդիպում է Ջորջիային։ Ֆիլմն ավարտվում է նրանց համբույրով։

1899-1943 թվական. «Ոսկու տենդ» ֆիլմն, Օսկար մրցանակի է ներկայացվել հետևյալ անվանակարգերում.

ա. լավագույն երաժշտություն (Մաքս Թերր)

բ. լավագույն հնչունավորում (Ջեյմս Ֆիլդս)

1992 թվականին ֆիլմն ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում։

Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն կատակերգական ֆիլմերի ցուցակում 26-րդն է։

Նկարահանման մի օրվա ընթացքում, հատուկ վարձակալվել էին 2500 թափառաշրջիկներ, որոնք պետք է կատարեին ոսկեհանների դեր։

Չապլինը 27 անգամ մոնտաժել է ֆիլմը, մինչ հասել է վերջնական արդյունքի։

Դրվագներ՝ ֆիլմից

Թափառաշրջիկ ոսկեհանը նոր արկածներ է փնտրում
Թափառաշրջիկ ոսկեհանը նոր արկածներ է փնտրում
Թափառաշրջիկը, Մեծ Ջիմն ու Սև Լարսենը
Թափառաշրջիկը, Մեծ Ջիմն ու Սև Լարսենը
Թափառաշրջիկը հաղթահարել է մրցակցին
Թափառաշրջիկը հաղթահարել է մրցակցին
«կարկանդակների պարը»
«կարկանդակների պարը»
Կոշիկը որպես կերակուր
Կոշիկը որպես կերակուր
Թափառաշրջիկն ու Ջորջիան նավի վրա
Թափառաշրջիկն ու Ջորջիան նավի վրա