Երևան`   +19 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

1974-ի այս օրը Երևանում բացվեց Ալեքսանդր Թամանյանի արձանը

3032
Երեքշաբթի, 26 հունիսի, 2018 թ., 13:10
1974-ի այս օրը Երևանում բացվեց Ալեքսանդր Թամանյանի արձանը

1974-ի այս օրը Երևանում տեղի ունեցավ Ալեքսանդր Թամանյանի արձանի բացումը:
Արձանի ճարտարապետն է Սեդա Պետրոսյանը, քանդակագործը՝ Արտաշես Հովսեփյանը: Երեք մետր բարձրությամբ արձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կասկադ համալիրի առջևի մասում:
Քարերը, որոնց հենվում է ճարտարապետը, խորհրդանշում են. ձախ կողմինը՝ հին ճարտարապետությունը, աջը՝ նոր ժամանակաշրջանի, իսկ ինքը՝ Թամանյանը, կամուրջ է գցում այդ երկու ժամանակաշրջանների միջև և նորագույն ճարտարապետության շնորհիվ կերտում մայրաքաղաքը:
Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի պատվանդանի աջ անկյունում գծագրված է Երևանի հատակագիծը, որի մոտ փորագրված է Թամանյանի մասին Եղիշե Չարենցի հետևյալ տողը. «Նա տեսել է երևի արևային մի քաղաք»:

Ալեքսանդր Թամանյանի արձանը
Ալեքսանդր Թամանյանի արձանը
1974-ի այս օրը Երևանում բացվեց Ալեքսանդր Թամանյանի արձանը
1974-ի այս օրը Երևանում բացվեց Ալեքսանդր Թամանյանի արձանը
Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ
Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ