Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանը՝ հիփոթեքային բնակարանների ձեռքբերման մասին

602
Երեքշաբթի, 26 հունիսի, 2018 թ., 00:05
Նիկոլ Փաշինյանը՝ հիփոթեքային բնակարանների ձեռքբերման մասին

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նոր թափ կստանան «Երիտասարդ ընտանիքներին», ինչպես նաև «Բնակարան զինծառայողներին» ծրագրերը։ «Վաղը խորհրդակցություն ենք անցկացնելու ԿԲ-ի հետ, բայց ուզում եմ նշել երկու կարևոր բան, նախ կշարունակվի և նոր թափ կստանա «Բնակարան նոր ընտանիքներին» ծրագիրը, նաև «Բնակարան զինծառողներին» ծրագիրը։ Նորությունն այն է, որ մենք այստեղ կունենանք հիթոփեքային վարկի աննախադեպ ցածր տոկոս։ Մեծ է հավանականությունը, որ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով կունենանք 7-7,5 տոկոսանոց վարկեր և մեծ ծավալով կիրականացնենք այդ ծրագիրը։ Զինվորականների դեպքում ստացվում է, որ անտոկոս վարկ ենք տրամադրում:

ԿԲ մասնագետների հաշվարկով 20 մլն դրամանոց բնակարանի համար անհրաժեշտ կլինի վճարել ամսական 100 հազար դրամ։ Եթե երկու հոգու աշխատավարձը միասին լինի 450 հազար դրամ, ապա հնարավոր է վճարում իրականացնել։ Հնարավորության դեպքում հետագայում կարող ենք էլ ավելի նվազեցնել տոկոսները, ինչպես նաև կանխավճարը։ Երիտասարդ ընտանիքների դեպքում կանխավճարի չափը 30 տոկոսից կիջնի 20 տոկոս, իսկ զինծառայողների դեպքում կլինի 10 տոկոս»:

Վարչապետի հավաստմամբ՝ շինարարությունները կիրականացվեն ոչ միայն Երևանում, այլև մարզերում: