Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ադրբեջանն ու Իրանը մտադիր են գործարկել Բաքու-Թեհրան երկաթուղին

1696
Երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ., 17:25
Ադրբեջանն ու Իրանը մտադիր են գործարկել Բաքու-Թեհրան երկաթուղին

Ադրբեջանն ու Իրանը բանակցություններ են վարում երկու երկրների մայրաքաղաքները միավորող երկաթգծային հաղորդակցության ստեղծման շուրջ: Այդ մասին Trend գործակալությանն ասել է Իրանի երկաթգծերի ներկայացուցիչ Միր Հասան Մուսավին:

Ակնկալվում է, որ երկաթիծը կբացվի Ռեշտ-Աստարա ուղղության կյանքի կոչումից հետո:

Մուսավիի խոսքով՝ կողմերը մտադիր են լուծել բոլոր անհրաժեշտ հարցերն ու արագացնել երկաթուղու կառուցումը: