Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Աթեշյանը շտապել է շնորհավորել Էրդողանին

2653
Երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ., 13:50
Աթեշյանը շտապել է շնորհավորել Էրդողանին

Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շտապել է շնորհավորել է Ռեջեփ Էրդողանին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Էրդողանը հաղթանակ է տարել նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 53%-ը, իսկ նրա մրցակից Մուհարեմ Ինջեն՝ 31%-ը:

Anadolu թուրքական գործակալության հաղորդմամբ՝ Աթեշյանից բացի, Էրդողանին շնորհավորել են հայ կաթոլիկների հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանը, ինչպես նաև հայկական հիմնադրամների Միության ղեկավար Պետրոս Շիրինօղլուն: