«Հայաստանի շուրջը լարվածությունը մեծանում է». Երջանիկ Աբգարյան
ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի շուրջը լարվածությունը մեծանում է: Ադրբեջանն աննախադեպ զորակուտակումներ է կատարում հայ-ադրբեջանական զորքերի շփման գոտիներում, ամերիկյան ուղղաթիռներ են ընկել Ադրբեջանի ձեռքը, Թուրքիայի օդուժի ռազմական ինքնաթիռներն են հայտնվել Ադրբեջանում, Նախիջևանում սպառնալիորեն մեծանում են զինակուտակումները, ակտիվորեն շարունակվում են նոր դիրքավորումների աշխատանքները, թուրքերը սկսում են Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցումը և այլն, և այլն: Մյուս կողմից, չնայած հայ-ռուսական պաշտոնական հարաբերությունների թվացյալ հանդարտությանը, պուտինյան վարչախմբի պատվերով գործող ռուսական քարոզչությունը տարաբնույթ հակահայկական նյութերով է հեղեղում այդ երկրի մամուլը՝ սկսած հայերի ծագումնաբանությունից մինչև արմենոիդների ոչնչանալու անխուսափելիությունը և Հայաստանի գոյության անիմաստությունը: Սա, կարծում եմ ռուս-թուրք-ադրբեջանական դավադիր համագործակցության բացահայտ սպառնալիքի դրսևորում է՝ ընդդեմ հայկական հեղափոխության և հայ ժողովրդի: Կարծում եմ՝ Հայաստանի նոր իշխանության համար եկել է եզրահանգումններ կատարելու և միջոցառումների դիմելու ժամանակը»: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00