Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Քաղաքացիները որոշեցին դադարեցնել ցույցը

315
Երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ., 11:50
Քաղաքացիները որոշեցին դադարեցնել ցույցը

Քննարկումից հետո Երևանի քաղաքապետարանի մոտ հավաքված ակտիվիստները հայտարարեցին, որ դադարեցնում են այսօրվա ցույցը: «Ինչի համար որ եկել էինք, այսինքն պահանջում էինք, որ կառավարությունը ռեակցիա տա Արեն Մկրտչյանի նախաձեռնությամբ ստեղծված տեսանյութի վերաբերյալ, ռեակցիան եղավ. հաղորդումն ուղարկվել է ԱԱԾ»,- ասաց Գրիգոր Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ քաղաքացիները փակել էին Երևանի քաղաքապետարանի մուտքը՝ պահանջելով Տարոն Մարգարյանի հրաժարականը:

Ավելի ուշ նաև հայտնի դարձավ, որ Տարոն Մարգարյանը երեք օր է՝ աշխատանքի չի ներկայանում: