Շենգենը՝ սպառնալիքի տակ. եվրոպական երկրների առաջնորդները քննարկում են ներգաղթի հարցը
Իտալիայի նոր կառավարությունն առաջարկել է հրաժարվել Դուբլինյան համաձայնագրից, որը կարգավորում է Եվրոպայում փախստականների ընդունումը, հաղորդում է Guardian-ը: Իտալիայի կառավարության նոր ղեկավար Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ եթե չլուծվի ներգաղթյալների և փախստականների հարցը, ապա Շենգենյան գոտին կարող է սպառնալիքի տակ հայտնվել: Ներգաղթի ճգնաժամի հարցը ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ քննարկել են Եվրոպական միության 16 երկրների առաջնորդներ՝ հունիսի 28-29-ը ԵՄ գագաթնաժողովի նախաշեմին: Իտալիան հիմնական երկիրն է, որի միջոցով Եվրոպա են ներթափանցում Հյուսիսային Աֆրիկայից փախստականները, և վերջին ընտրությունների ժամանակ Իտալիայի իշխանությունները խոստացել էին կոշտ դիրքորոշում զբաղեցնել այդ հարցում: Ջուզեպե Կոնտեն կիրակի օրը ԵՄ երկրների առաջնորդներին կոչ է արել համատեղ լուծել ներգաղթի հարցը, ինչպես նաև պատժել այն երկրներին, որոնք հրաժարվում են ընդունել ներգաղթյալներին և փախստականներին: Կոնտեն փաստաթուղթ է ներկայացրել, որով առաջարկել է ԵՄ այլ երկրներում ներգաղթյալների պաշտպանության կենտրոններ ստեղծել՝ այդպիսով օգնելով Իտալիային, որտեղ վերջին 4 տարվա ընթացքում 600 հազարից ավելի ներգաղթյալ է ժամանել: 2018թ. Իտալիա է ժամանել 14,330 ներգաղթյալ, 11,763՝ Հունաստան և 9,315՝ Իսպանիա: |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30