Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ակնհայտ է, որ հերթը Տարոն Մարգարյանինն է». Հայկ Մարտիրոսյան

549
Երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ., 12:25
«Ակնհայտ է, որ հերթը Տարոն Մարգարյանինն է». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ակնհայտ է, որ հերթը Տարոն Մարգարյանինն է: Նման իրավիճակում, երբ այլևս գործընթացներն անդառնալի են՝ Արևմուտքում սկսում է գործել մի մեխանիզմ, որը կոչվում է «ճգնաժամի կառավարում»: Եվ նման պարագայում տվյալ պաշտոնյան անպայմանորեն հրաժարական է տալիս: Դա արվում է երկու նկատառումով. նախ՝ որովհետև հասկանալի է, որ հետագա պաշտոնավարումը դառնում է անհնար և ապա՝ որովհետև պաշտոնյան հասկանում է, որ հասարակության և պետության հետ առճակատման շարունակման պայմաններում պետությունը կարող է գնալ այնպիսի քայլերի, որոնց ուժգնությունը կարող էր այլ՝ առավել մեղմ աստիճանի լինել, եթե ժամանակին լիներ հրաժարական: Տարոն Մարգարյանի հրաժարականը տեղավորվում է Հայաստանում վերջին ամիսների իրադարձությունների տրամաբանության մեջ: անմիջապես հետհեղափոխական օրերին նա պայքարեց պաշտոնավարումը շարունակելու համար, որ, անշուշտ, ռազմավարական և տրամաբանական սխալ էր: Այժմ, ակնհայտորեն, այդ ռեսուրսը նույնպես այլևս սպառվել է: Եվ հիմա, երբ վարչապետի հակակոռուպցիոն գծով օգնականը նման տեսանյութ է հրապարակում՝ ակնհայտ է, որ դա պատահական ազդակ չէ, եթե անգամ նյութը ամիսներ առաջ է պատրաստվել: Երևանցիների մի մասի մոտ կար ընկալում, թե Մարգարյանը բավական գործ է արել Ավանի կամ ընդհանրապես Երևանի համար: Արեն Մկրտչյան-ի նյութը քարոզչական հուժկու զենք է՝ պետության, ամենայն հավանականությամբ, գրոհից առաջ: Եվ դա մեծապես արդյունավետ զենք է: Երևանի ներկայիս քաղաքապետն այլևս ավարտել է իր կարիերան և պաշտոնավարման շտապ և անցնցում դադարեցումը ամենախոհեմ քայլը կլինի նման իրավիճակում: Եթե այդ հրաժարականը չլինի այսօր կամ ամենաուշը վաղը՝ այն տրամաբանորեն կլինի հաջորդող օրերին: Բայց՝ արդեն բոլորովին այլ պայմաններում, որտեղ խաղի կանոններ թելադրողն այլևս բացահայտորեն պետությունն է լինելու»: