Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ալաշկերտ»-ը Մինսկում 3 ստուգողական հանդիպում կանցկացնի

197
Երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ., 12:40
«Ալաշկերտ»-ը Մինսկում 3 ստուգողական հանդիպում կանցկացնի

Այս գիշեր Երևանի «Ալաշկերտ»-ը մեկնել է Մինսկ, որտեղ 10-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում: Բելառուսի մայրաքաղաքում ալաշկերտցիները 3 ստուգողական հանդիպում կանցկացնեն՝ մրցելով ռուսական թիմերի հետ: Հունիսի 28-ին «Ալաշկերտ»-ը կհանդիպի Կալինինգրադի «Բալթիկա»-ի հետ, հունիսի 30-ին՝ «ԲՄԱ-Խաբարովսկ»-ի, իսկ հուլիսի 3-ին՝ Նիժնի Նովգորոդի «Օլիմպիեց» թիմի հետ: «Ալաշկերտ»-ի բոլոր մրցակիցները հանդես են գալիս Ռուսաստանի առաջին դիվիզիոնում (ՖԱԼ): «ԲՄԱ-Խաբարովսկ»-ն ավարտված մրցաշրջանի արդյունքում դուրս է մնացել Պրեմիեր լիգայից: