Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Ինքնասպանության փորձը կանխվել է

280
Կիրակի, 24 հունիսի, 2018 թ., 13:30
Ինքնասպանության փորձը կանխվել է

«911» ծառայությունն այսօր՝ հունիսի 24-ին ժամը 10:10-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Բուսաբանական այգու մոտակայքում գտնվող «ԱրթՄեդ» ԲԿ-ի տանիքից (6-րդ հարկ): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը: