Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Խոշոր ավտովթար Երևանում. Toyota-ն բախվել է ծառին. վարորդը տեղում մահացել է

429
Շաբաթ, 23 հունիսի, 2018 թ., 19:00
Խոշոր ավտովթար Երևանում. Toyota-ն բախվել է ծառին. վարորդը տեղում մահացել է

Հունիսի 23-ին, ժամը 17:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Shamshyan.com կայքը հայտնում է, որ Toyota մակնիշի 23 MV 333 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխիվայր շրջվել: