Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Կանադայի վարչապետին տուգանել են չհայտարարագրված ակնոցի համար

6417
Շաբաթ, 23 հունիսի, 2018 թ., 15:05
Կանադայի վարչապետին տուգանել են չհայտարարագրված ակնոցի համար

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին 100 դոլարով տուգանել են չհայտարարագրված արևապաշտպան ակնոցի համար, հաղորդում է CBC-ը:

Թրյուդոյի մամուլի քարտուղարը պատասխանել է պարբերականի հարցմանը՝ նշելով, որ Թրյուրդոն չի հայտարարագրել արևապաշտպան ակնոցը «վարչական սխալի» պատճառով, քանի որ հայտարարագրի ձևը սխալ է լրացված եղել:

Կանադական օրենսդրության համաձայն՝ վարչապետը պարտավոր է 30 օրվա ընթացքում հայտնել իր բոլոր նվերների մասին, որոնց արժեքը գերազանցում է 200 դոլարը:

Fellow Earthlings բրենդի ակնոցի արժեքը գնահատվում է 300-500 դոլար:

Հաղորդվում է նաև, որ Կանադայի վարչապետն արդեն մարել է նշանակված տուգանքը: