Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Գայլի հարձակումից ևս մեկ երեխա է մահացել

527
Շաբաթ, 23 հունիսի, 2018 թ., 13:00
Գայլի հարձակումից ևս մեկ երեխա է մահացել

Հունիսի 22-ին Ստեփանակերտ քաղաքի «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ հունիսի 21-ին կատաղություն ախտորոշմամբ իրենց մոտ ընդունված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի բնակչուհի՝ 2014թ. ծնված Ա. Մ-ն հունիսի 22-ին ժամը 12:35-ի սահմաններում մահացել է:
Պարզվել է, որ Ա. Ա-ն մայիսի 28-ին գայլի կծելու հետևանքով ստացել էր վերքեր և հունիսի 22-ին առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետևանքով մահացել:

Օրեր առաջ հայտնել էինք, որ գայլի հարձակումից տուժած 10 տարեկան տղա է մահացել: