Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Աշխարհահռչակ սոպրանո Լիանա Հարությունյանի առաջին մենահամերգը Հայաստանում

1055
Կիրակի, 24 հունիսի, 2018 թ., 00:05
Աշխարհահռչակ սոպրանո Լիանա Հարությունյանի առաջին մենահամերգը Հայաստանում

Լիաննա Հարությունյանը համարվում է իր սերնդի ամենահզոր վերդիական սոպրանոներից մեկը: Օժտված լինելով ապշեցուցիչ ձայնային կարողություններով՝ երգչուհին հանդես է գալիս հսկայածավալ օպերային ռեպերտուարով՝ անթերիկատարելով Վերդի և Պուչինի, ինչպես նաև ֆրանսիական, ռուսական և կամերային երաժշտության լայն երկացանկ: Ծնված և նախնական կրթությունը ստացած լինելով Հայաստանում՝ Լիաննան շարունակել է ուսումը Փարիզի Բաստիլօպերայի Լիրիկական ստուդիայում: Երգչուհու աստղային վերելքի սկզիբն է դարձել 2013թ-ին Լոնդոնի արքայական օպերային թատրոնում կայացած տրիումֆալ դեբյուտը՝ Յոնաս Կաուֆմանի և Ֆերուչո Ֆուրլանետոյի հետ միասին՝ ՍըրԱնտոնիո Պապանոյի ղեկավարությամբ:

Լիաննա Հարությունյանը երգում է գլխավոր դերերգեր աշխարհի ամենահեղինակավոր օպերային թատրոններում. Նյու Յորքի Մետրոպոլիտան, Լոնդոնի Արքայական, Սան Ֆրանցիսկոյի, Սիդնեյի, Ցյուրիխի, Փարիզի Բաստիլ, ՍանկտՊետերբուրգի, Ֆրանկֆուրտի, Մադրիդի, Նեապոլի, Մուսկատի, Աթենքի, Ամստերդամի, Համբուրգի, այլոց շարքում:

Նրա մասին անգլիական «The Guardian»-ը գրել է.

«...Հարությունյանը երգում էր այնպիս ուժգնությամբ և գեղեցկությամբ, որ թվում էր, թե իր, կամ քո սիրտը շուտով կպայթի...»:

Համերգային ծրագիրը ներկայացնում է արիաներ և նախերգանքներ. Ջուզեպպե Վերդի, Պիետրո Մասկանի, Ջակինո Ռոսինի, Ֆրանչեսկո Չիլեա, Ջակոմո Պուչինի:

«Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնը անց է կացվում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո:

Փառատոնի հիմնադիր նախագան և գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: