Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Արկերով բարձված ՊՆ «Ուրալը» կողաշրջվել է. զոհեր չկան

379
Ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ., 21:30
Արկերով բարձված ՊՆ «Ուրալը» կողաշրջվել է. զոհեր չկան

Այսօր՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ մասին հայտնում է Shamshyan.com կայքը:

Ժամը 15։00-ի սահմաններում Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհին ՊՆ հաշվեկշռում գրանցված «Ուրալ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթեւեկությունը կարգավորող ցուցանակին, կոտրել այն եւ կողաշրջվել՝ բախվելով գազախողովակին։

Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր եւ վիրավորներ չկան, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդին եւ ուղեւորին, ովքեր հրաժարվել են բժշկական օգնությունից։

Վարորդին ու ուղեւորին առաջինը օգնության են հասել գյուղացիները, ու արդեն դեպքի վայր ժամանած ռազմական ոստիկանության ծառայողներն ու քաղաքացիներն ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դարձի են բերել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ավտոմեքենան բարձված է եղել արկերով, ու երջանիկ պատահականությամբ պայթյուն տեղի չի ունեցել։ Ռազմական ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։