Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

ԱԱ-2018. Խորվաթիան ջախջախեց Արգենտինային (տեսանյութ)

269
Հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ., 23:55
ԱԱ-2018. Խորվաթիան ջախջախեց Արգենտինային (տեսանյութ)

Նիժնի Նովգորոդի համանուն մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի Արգենտինա - Խորվաթիա հանդիպումը: Խորվաթիան 3։0 հաշվով հաղթեց Արգենտինային։ Հանդիպման 53-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Անտե Ռեբիչին, 80-րդ րոպեին թիմի առավելությունը կրկնապատկեց Լուկա Մոդրիչը, իսկ 90-րդ րոպեին հաշիվն Արգենտինայի համար ստորացուցիչ դարձրեց Իվան Ռակիտիչը։ Այսպիսով Խորվաթիան ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆ փուլում։