Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Grand Chess Tour»-ի Փարիզի փուլ. 3 տուրից հետո Արոնյանն առաջատարների թվում է

249
Հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ., 12:10
«Grand Chess Tour»-ի Փարիզի փուլ. 3 տուրից հետո Արոնյանն առաջատարների թվում է

Մեկնարկել է «Grand Chess Tour»-ի Փարիզի փուլը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Այսօր կայացած 3 պարտիաներում Լևոն Արոնյանը հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին, ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի և Վիշվանաթան Անանդի հետ։ 3 տուրից հետո Արոնյանը 4 միավորով 1-ին հորիզոնականն է կիսում Վիշվանաթան Անանդի և ՈՒեսլի Սոյի հետ։