Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Վերահսկողությունը կսկսենք Պաշտպանության նախարարությունից. սպասեք բացահայտումների». Դավիթ Սանասարյան

384
Հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ., 12:05
«Վերահսկողությունը կսկսենք Պաշտպանության նախարարությունից. սպասեք բացահայտումների». Դավիթ Սանասարյան

«Պետական վերահսկողության ծառայությունում դեռ կառուցվածքային խնդիրներ են լուծվում, որից հետո կսկսեն աշխատանքները: Վերահսկողությունը կսկսենք Պաշտպանության նախարարությունից»,- այսօր Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ նշելով, որ սպասեն նոր բացահայտումների:

«Այս կառույցին օրենքով բավականին մեծ լիազորություններ են տրված: Մենք ամբողջ պետական համակարգի, այդ թվում՝ ինչ-որ չափով տեղական ինքնակառավարման մարմինների վերահսկողությունն ենք իրականացնելու»,- ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ ւ հենց ՊՆ-ից, Դավիթ Սանասարյանը պատասխանեց, որ դա իր ինֆորմացիաների հետ է կապված: