Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ձեր անունը տալով՝ Ձեզ նկատի չեմ ունեցել». Հակոբ Հակոբյանը՝ Էդմոն Մարուքյանին

348
Հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ., 11:36
«Ձեր անունը տալով՝ Ձեզ նկատի չեմ ունեցել». Հակոբ Հակոբյանը՝ Էդմոն Մարուքյանին

«Երբ կուտակայինը քննարկվում էր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը տվեց իմ անունը: Նա ասաց՝ այն, որ հանձնաժողովում ձեռնպահ եք քվեարկում, ստեղ չգիտեմ՝ ինչ եք անում և այլն: Պարոն Հակոբյան, էդ հանձնաժողովում մարդ չունենք, ո՞նց կարող ա տենց բան: Ապատեղեկատվություն մի տարածեք, թե հանձնաժողովում ուրիշ կերպ ենք քվերակել, հիմա՝ ուրիշ»,- Կուտակային կենսաթոշակների մասին հարցի քննարկման ժամնանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Ձեր անունը տալով՝ երբեք ձեզ նկատի չեմ ունեցել: Իմ ասածը վերաբերում էր կառավարությունը կազմող ուժերին, որոնք ձեռնպահ էին քվեարկել»,- արձագանքեց Հակոբյանը:

Այս հայտարարությամբ Հակոբ Հակոբյանը կրկին հայտնվեց քննարկումների թիրախում: