Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Գեներալ Մանվելին հիմա հեշտ է «քլնգել», իսկ Հայկազ Բաղմանյանի՞ն, իսկ Յուրի Խաչատուրովի՞ն». Արամ Աբրահամյան

571
Հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ., 10:50
«Գեներալ Մանվելին հիմա հեշտ է «քլնգել», իսկ Հայկազ Բաղմանյանի՞ն, իսկ Յուրի Խաչատուրովի՞ն». Արամ Աբրահամյան

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Էմոցիոնալ առումով, իհարկե, զինվորներին ուղղված երեխաների նամակներով արկղերը գողանալը մեծագույն շոկ և ցասում է առաջացնում: Բայց այն պաշտոնյան, որն, օրինակ, այլ անվան տակ շահել է իր իսկ հայտարարած տենդերը և, ուտելով հարկատուների գումարները, «օբյեկտիվ պատճառներով» չի կատարել մրցույթի պայմանները, այդ պաշտոնյան պակա՞ս սրբապիղծ է: Այն գումարները, որոնք նա կերել է, մեր երեխաների գումարները չե՞ն: Օրինակ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհը չկառուցելը չի՞ հարվածում մեր պետությանը, այդ թվում՝ բանակին: Ի դեպ, բանակը, որպես պետության ամենախոշոր շահառու, պետք է ստուգվի ամենամանրակրկիտ ձևով: Գեներալ Մանվելին հիմա հեշտ է «քլնգել», իսկ Հայկազ Բաղմանյանի՞ն: Իսկ Յուրի Խաչատուրովի՞ն, որն այժմ բարձրաստիճան միջազգային պաշտոնյա է: Իսկ մնացա՞ծ գեներալներին: Որպես սկիզբ՝ Մանվելն էլ վատ չէ, բայց հասարակությունն արագ շարունակություն է ուզում»: