Ռուստամ Գասպարյանը քաղաքապետի «ախորժակ» ունի. «Ժամանակ»
269
Հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ., 10:00
«Ժամանակ»-ը գրում է. «Վերջին օրերին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում պարբերաբար հանրահավաքներ են կազմակերպվում քաղաքապետի հրաժարականի պահանջով։ Հանրահավաքները մեծ չեն՝ 40-50 երիտասարդներ հավաքվում են և բարձրաձայնում, որ քաղաքապետը պետք է հեռանա նոր իրողությունների պայմաններում։ Մեզ հասած տեղեկություններով՝ Արմավիրի քաղաքապետի հրաժարականի հետևում կանգնած է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, քանի որ նա վաղուց աչք ունի քաղաքապետի պաշտոնի վրա։ Արմավիրի քաղաքապետի պաշտոնը Ռուստամ Գասպարյանին խոստացել էր նաև Սերժ Սարգսյանը։ Ճիշտ է, վերջինս օբյեկտիվ պատճառներով չհասցրեց իր խոստումն իրականություն դարձնել, բայց Գասպարյանը, օգտվելով ստեղծված իրավիճակից, որոշել է իր ցանկությունները իրականություն դարձնել»։ Մանրամասները՝ թերթի համարում: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54