Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.

Առկա են կասկածներ, որ «Գեներալ Մանվել Գրիգորյան» հիմնադրամի միջոցները ծախսվել են ոչ նպատակային․ ՀՔԾ

146
Չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ., 22:40
Առկա են կասկածներ, որ «Գեներալ Մանվել Գրիգորյան» հիմնադրամի միջոցները ծախսվել են ոչ նպատակային․ ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունը Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով հայտարարություն է տարածել. «ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ 12.02.2013թ.-ին Մանվել Գրիգորյանի կողմից ստեղծվել է «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամը, որին տարբեր քաղաքացիներ և կազմակերպություններ ինչպես կանխիկ, այնպես էլ բանկային փոխանցման եղանակով հատկացրել են տարբեր չափերի գումարներ:

Քրեական գործով առկա են կասկածներ, որ հնարավոր է՝ նշված գումարները մուտք չեն եղել բարեգործական հիմնադրամ կամ հետագայում ծախսվել են ոչ նպատակային: Խնդրում ենք բոլոր այն քաղաքացիներին և կազմակերպություններին, որոնք կանխիկ կամ փոխանցումով գումարներ են հատկացրել նշված հիմնադրամին, դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Վ.Վաղարշյան 13ա, հեռ.՝ (+374) 11 900 008:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: