Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի կազմը

269
Չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ., 18:15
Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի կազմը

Երևանի «Բանանց»-ը պայմանագիր է ստորագրել դարպասապան Անատոլի Այվազովի հետ: 22-ամյա ֆուտբոլիստը վերջին չորս մրցաշրջաններն անցկացրել է Հայաստանի առաջնությունում՝ հանդես գալով «Փյունիկ»-ի և «Շիրակ»-ի կազմում:

«Շատ ուրախ եմ, որ հայտնվել եմ «Բանանցում»: Ես այլ առաջարկներ էլ ունեի, սակայն ընտրեցի «Բանանցը», քանի որ երևում է, որ թիմն աճում է: Թիմն իր առջև մեծ խնդիրներ է դնում և կան հեռանկարներ: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար էլ հաճելի է հայտնվել մի թիմում, որն իր առջև մեծ խնդիրներ է դնում: Իմ խնդիրն է աշխատել և ապացուցել, որ կարող եմ օգտակար լինել թիմին: Ես եկել եմ, որ խաղամ և ինձնից կախված ամեն ինչ կանեմ:

Արդեն շատ լավ տպավորություններ եմ ստացել: Տղաներից շատերի հետ նախկինում էլ ծանոթ էի և բոլոր պայմանները կան աշխատելու համար: Ամեն ինչ բարձր մակարդակի »,- ասել է «Բանանցի» նորեկ Այվազյանը:

Այվազովի տեղափոխությունը հետևյալ կերպ է մեկնաբանել «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը.

«Անատոլի Այվազովը երիտասարդ ու հեռանկարային ֆուտբոլիստ է: Նախորդ մրցաշրջանում բավական հաջող հանդես եկավ: Նա շատ լավ հասկանում ու կարդում է խաղը, բավական լավ է խաղում ոտքով:

Թիմի առջև իրեն ներկայացնելիս ասացի, որ մենք ֆուտբոլիստի չենք բերում մեկ ուրիշի փոխարեն: Հիմա ունենք երեք բարձրակարգ դարպասապահ և կխաղա նա, ով ուժեղ կլինի: Լինելու է առողջ մրցակցություն»,- ասել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը: