Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Մենք կանգնելու ենք վարչապետի կողքին՝ ոչ թե նրա դիմաց». Պավլիկ Մանուկյան

383
Չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ., 15:35
«Մենք կանգնելու ենք վարչապետի կողքին՝ ոչ թե նրա դիմաց». Պավլիկ Մանուկյան

«Ես տարիներ առաջ ասել էի՝ այն հերոսները, որն ունի հայ ժողովուրդը, հայ ժողովուրդը տենչում է նրանց մահը: Երկիրը կանգնած է օրհասկան ծանր վիճակի, այսինքն՝ պատերազմի շեմին, պետք չէ, որ տարիներ անցնեն, նոր հասկանաք, որ մենք ճիշտ ենք: Ժողովուրդն այսօր ունի իր վստահությունը վայելող իշխանություն՝ իր ընտրած վարչապետով և պետք է ընդհանուր մոբլիզացիայով կանգնենք նրա կողքին: Մենք պետք է կատարվածից հետևություն անենք. ես չեմ ուզում անդրադառնալ անցած դեպքերին, բայց ուզում եմ ասել, որ ավազակն իր տեղն ընկավ»,- այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, «Սասնա ծռեր»ի գործով նիստի ժամանակ ասաց Պավլիկ Մանուկյանը՝ կոչ անելով դատարանին՝ «Սասնա ծռեր»-ին տալ հնարավորություն՝ րոպե առաջ լծվելու հայրենաշինության և բանակաշինության գործին: «Մենք կանգնելու ենք վարչապետի կողքին՝ ոչ թե նրա դիմաց. մաքրելու շատ բան ունենք»,- ասաց Պավլիկ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր»ի 10 անդամի գործով դատավարությունը:

Դատարանն այսօր լսում է հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները։