Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Ջարդեք դավաճաններին՝ Նիկոլից սկսած….». «Սասնա ծռերի» հեռախոսազրույցների գաղտնալսումները

706
Չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ., 15:10
«Ջարդեք դավաճաններին՝ Նիկոլից սկսած….». «Սասնա ծռերի» հեռախոսազրույցների գաղտնալսումները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատավարությունը:

Դատարանն այսօր լսում է հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները։

Դրանից մեկի ժամանակ Գնել անունով մի քաղաքացի խոսում է «Սասնա ծռեր»-ի անդամ Աշոտ Պետրոսյանի հետ:

Վերջինն ասում է. «Մենք պինդ ենք, ցավդ տանեմ, մենք մինչև ատամները զինված ենք: Չես պատկերացնում… Իրանք տենում են, որ մեր դեմը խաղ չկա… Կնոջդ, երեխեքիդ հետ պետք է լինեք ժողովրդի կողքը: Գործողություն պետք չի անել, Գնել, մարդահաշիվ… Ցավդ տանեմ, պտի դիմանաս, պտի կռիվ տաս: Հիմա դու չես կարում, հոգեբանորեն պատրաստ չես կռիվ տալու, գոնե ընտանիքով ընդեղ եղեք, մենք ստեղից կարանք օգնեք ձեզ, բայց դեռ ժամանակը չի: Մենք հազիվ ենք մեզ զսպում, մենք կարանք դուրս գանք, բայց դեռ ժամանակը չի… Էդքան չի հասունացել: Հիմա ներում-բեկում չկա, ծեծեք, ջարդեք դավաճաններին Նիկոլից սկսած….»:

Շարունակելով զրույցը՝ Ա. Պետրոսյանն ասում է, որ ծեծի է ենթարկել Վալերի Օսիպյանին. «Չես պատկերացնի, կուռկուռի ձագ ա դառել, արդարանում ա անընդհատ։ Ծեծել եմ, չափալախել եմ, պագոնները դեմս եմ դրել։ Համարյա լաց էր լինում, պաշտոնը վերականգնեցի»։