Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հանրության մեջ կլինեն հավի հիշողությամբ տառապողներ, սակայն ես հո լավ եմ հիշում Սամվել Բաբայանի տան խուզարկության կադրերը». Նարեկ Մալյան

928
Չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ., 15:00
«Հանրության մեջ կլինեն հավի հիշողությամբ տառապողներ, սակայն ես հո լավ եմ հիշում Սամվել Բաբայանի տան խուզարկության կադրերը». Նարեկ Մալյան

ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բաբայան Սամվելն այսօր լրագրողների հետ զրույցում դատապարտել է Մանվելի կողմից տուշոնկի հափշտակությունը:
Մանվելի թեման արդեն դարձել է նույնիսկ Մանվելից մեծ կալիբրի թալանչիների ինդուլգենցիաի պես մի բան: Իհարկե հանրության մեջ կլինեն հավի հիշողությամբ տառապողներ, սակայն ես հո լավ եմ հիշում Սամվել Բաբայանի տան խուզարկության կադրերը, որը նկարահանել էր Համլետ Ղուշչյանը: Բռերով ադամանդներ, բազմաթիվ ավտոմեքենաներ: Տուշոնկաները էդ ավարի մոտ անմեղ չարաճճիություններ կթվային: Ու հիմա պարոն Բաբայանը առանց ամոթի ինչ-որ բան է փորձում դատապարտե՞լ:
Հաջորդը՝ Սամվել Բաբայանը հայտարարեց, որ զինված ահաբեկչական խմբի անդամները մարդասպաններ չեն, տենց ա ստացվել հիմա, մարդ ա սպանվել ու հավելում է, որ նրանց ինքը լավ է ճանաչում:
Իյա, Իրո՞ք: Ինչքա՞ն լավ: Կարող ա շաաաաաաաաատ լավ, Կարող ա այնքան լավ, որ նույնիսկ ողջունում եք ահաբեկչությունը:
Հարգելիներս, կարծեմ հակապետական բաներ էիք փնտրում...