Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Սամվել Բաբայանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

488
Չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ., 14:35
Սամվել Բաբայանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

«Ձեզ համար կարող ա նորություն ա, բայց որ ես եկա Մոսկվայից, հայտարարեցի, որ կոլխոզի նախագահները գեներալսկի հագուստով են: Ես էդ մարդկանց գիտեմ, ինձ համար զարմանալի չէր էն, ինչի վրա դուք բոլորդ զարմացել եք: Որ գեներալի դուռը ծեծեք, կարող ա՝ էդքան բան չգտնեք, ուրիշ բան բայց հաստատ կգտնեք»,- այսօր «Սասնա ծռերի» գործով դատից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումներին, ասել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Շուշիի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, ով նույնպես ներկա էր նիստին, արձագանքելով Մ. Գրիգորյանի հետ կպված դեպքերին, ասել է, որ տեղի ունեցածն իր համար զարմանալի չէր:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք զինամթերք պահելու և առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ: Նա կալանավորված է: