Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Անբարոյական են այն Ծաղիկները, որոնք դաշտից դաշտ են փախչում և հետո սկսում են բարգավաճել». հին վեճերը վերսկսվում են

747
Չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ., 14:25
«Անբարոյական են այն Ծաղիկները, որոնք դաշտից դաշտ են փախչում և հետո սկսում են բարգավաճել». հին վեճերը վերսկսվում են

Արդեն հայտնել էինք, որ ոստիկանները խուզարկություն են կատարել «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում, որի նախագահը Մանվել Գրիգորյանի աներորդին է՝ Պետրոս Ամիրյանը: Նրա ակտիվությունը նկատվել էր 2015-ի փետրվարյան հայտնի իրադարձությունների ժամանակ: Ամիրյանը մեկն էր Երկրապահ կամավորական միության անդամներից, ով քննադատական խոսքեր էր ուղղել ԱԺ ԲՀԿ խմբակցության արդեն նախկին պատգամավոր, Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ Ռուբեն Գևորգյանին (Ծաղիկ Ռուբո): Հիշեցնենք, որ վերջինը պատասխանել էր գեներալ Մանվել Գրիգորյանի քննադատություններին: Գրիգորյանն իր ելույթում խիստ քննադատել էր ոչ միայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, այլ նաև Ռուբեն Գևորգյանին, որ նա ԵԿՄ-ին և իշխանություններին դեմ տրամադրված ազատամարտիկների միություն է ստեղծել ԲՀԿ հովանու ներքո:

Ստորև ներկայացնում ենք «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքի նախագահ Պետրոս Ամիրյանի խոսքերը.

- Հարգելի պարոն Ծաղիկ, Դու ինչքան մեծացար, աճեցիր՝ չիմանալով, թե Զորավարը երբվանից է գտնվել Ղարաբաղում, այդպիսի հանճարեղ մտքեր ես արտահայտում: Անբարոյական են այն Ծաղիկները, որոնք դաշտից դաշտ են փախչում, տեղից տեղ գնում, մի գույնով քնում, մեկ այլ գույնով արթնանում և այդքանից հետո սկսում են բարգավաճել: Ակամա հիշում եմ Թաթայի երգը՝

«Ծաղիկներ-ծաղիկներ բերեմ, Սիրուն ջան քո ճամփեն զուգեմ-զարդարեմ…»: Բայց ոնց որ այս իրավիճակում սիրունը դու ես դարձել»: