Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Մանվել Գրիգորյանին մթամ 4 տարի շատ եմ այցելել, որ հիմա այցելեմ». Սամվել Ալեքսանյան

364
Չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ., 12:00
«Մանվել Գրիգորյանին մթամ 4 տարի շատ եմ այցելել, որ հիմա այցելեմ». Սամվել Ալեքսանյան

«Մանվել Գրիգորյանին մթամ 4 տարի շատ եմ այցելել, որ հիմա պտի այցելեմ»,- Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: «4 տարի որտե՞ղ պիտի այցելեիք»,- հարցրեցին: «Որտե՞ղ, ես շատ իմանա՞մ»,- ասաց նա:

Ինչպես երեկ, այնպես էլ այսօր Ալեքսանյանը խուսափում է պատասխանել Մանվել Գրիգորյանի վերաբերյալ լրագրողների հարցերին:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանին ազատազրկելու վերաբերյալ երեկվա քվեարկությանը, վստահեցրեց, որ ինքը դեմ քվեարկողների թվում չէ, իսկ ովքեր դեմ են քվեարկել, նրա խոսքով՝ շատ սխալ բան են արել: